ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեսիի հերթական պոկերը

Մեսիի հերթական պոկերը
28.01.2013 | 15:02

Իսպանիայի առաջնության հերթական խաղում Մեսին արեց ընթացիկ տարվա իր առաջին պոկերը` չորս գնդակ խփելով «Օսասունայի» դարպասը («Բարսելոնը» խաղը շահել է 5:1 հաշվով, 58 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը): «Մրցաշրջան 2012-2013»-ում նրա անվան դիմաց արդեն գրանցված է 33 գնդակ: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում խփելով 50 գնդակ` արգենտինացի հանճարը սահմանեց երկրի առաջնության ռեկորդ: Դեպքերից առաջ չընկնենք, սակայն զարգացումների նման պարագայում շատ հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին նա կարող է դառնալ նոր ռեկորդի հեղինակ: Չէ որ առաջնության ավարտին դեռեւս 17 խաղ կա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ